Սթիվեն Ջերարդը` Անգլիայի հավաքականի ավագ

«Լիվերպուլի» առաջատար Սթիվեն Ջերերդը նշանակվել է Անգլիայի հավաքականի ավագ: Այս մասին հաղորդում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը բացատրել է, թե ինչու է հավաքականի նոր ավագ նշանակվել «Լիվերպուլի» կիսապաշտպանը:

«Նրան ճանաչում եմ և՛ որպես մարդ, և՛ որպես ֆուտբոլիստ և գիտեմ, թե որքան է նվիրված հավաքականին: Նա կօգնի ինձ միավորել թիմը և ստեղծել լավ մթնոլորտ` մրցաշարում հաջող հանդես գալու համար», – Հոջսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com