Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդն է ճանաչվել 2011/12 մրցաշրջանում (տեսանյութ)

Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները որոշել են 2011/12 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին:

Այսպես, 3-րդ հորիզոնական գտնվում է թիմի ուկրաինացի հարձակվող Եվգենի Սելեզնյովի շրջադարձ հարվածով «Կրիվբասի» դարպասը խփած գոլը, որի համար քվեարկել է հարցման մասնակիցների 10.12%-ը (93 ձայն):

2-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, Դոնեցկի «Շախտյորի» այս տարվա լավագույն ֆուտբոլիստՀենրիխ Մխիթարյանը, ում` «Կարպատի»-ի դարպասը խփած փայլուն գոլի համար քվեարկել է հարցվողների 26.55%-ը (244 ձայն):

Դե իսկ հաղթող է ճանաչվել ուկրաինացի ֆուտբոլիստ, «Շախտյորի» կենտրոնական պաշտպան Յարոսլավ Ռակիցկին, ով շքեղ հեռահար հարվածով գրավել է «Տավրիայի» դարպասը: Այս գոլի օգտին քվեարկել է 278 երկրպագու (30.25%):

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/-Ih365CWZLo