Պայքարի մոտիվը հողը չէր, այլ այն, որ կողքիդ հայ է. պատերազմով անցած ռազմական բժիշկ

Ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ խոսել է պատերազմի ժամանակ իր ծառայության մասին։ Նա եղել է Թալիշում, Մատաղիսում, Շեխերում և Շուշիի մատույցներում։ «Ամբողջ դեմքը վիրավորված զինվորը հրաժարվում էր հոսպիտալ գնալ, քանի դեռ «ռացիաները» չի տարել ընկերներին»,- պատմում է բժիշկը։