Եմենը 4 մլրդ կստանա «Ալ Կաիդայի» դեմ պայքարի համար

Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը կկազմի 3,25 մլրդ դոլար։

Եմենի պլանավորման և միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ ալ Սաադին Ռիյադում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Պարսից ծոցի երկրների, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի ներկայացուցիչները, նշել է, որ Եմենին 2,17 մլրդ դոլար է անհրաժեշտ ահաբեկչության դեմ պայքարի և մարդասիրական ճգնաժամի հետևանքների հաղթահարաման համար։ Բացի այդ՝ տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման համար ներկայում կպահանջվի 5,8 մլրդ դոլար և ևս 3,7 մլրդ դոլար՝ մինչև 2014թ։

Եմենի ֆինանսների նախարար Սահր ալ Ուաջիհը, իր հերթին, նշել է, որ լավատեսական կանխատեսումների համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն կաճի 1%-ով։ Երկրի պետական բյուջեի պակասուրդը շուրջ 2,5 մլրդ դոլար է։

Մեկնաբանել