Շարապովա. Գրունտի վրա այլևս ինձ այնպես չեմ զգում, ինչպես կովը` սառույցին

«Այժմ ես շատ ավելի վստահ եմ ինձ զգում գրունտի վրա, քան այն ժամանակ, երբ ասում էի, որ գրունտի վրա ինձ զգում եմ, ինչպես կովը` սառույցին: Յուրաքանչյուր տարի ֆիզիկապես ավելի եմ ուժեղանում, ինչը թույլ է տալիս հաջող հանդես գալ նման ծածկույթով կորտերում: Տարվա ընթացքում ես այնքան շատ մրցաշարեր չեմ անցկացնում հողի վրա, բայց ինձ սկսել է դուր գալ այս կորտերում խաղալը:

Միշտ հաճելի է Rolland Garros-ին մասնակցելը, առավել ևս, երբ ետևում մի քանի հաղթած մրցաշարեր կան և պատրաստվելու ժամանակ եմ ունեցել: Հուսով եմ ամառվա մնացած մրցաշարերում նույնպես կարող եմ լավ խաղ ցուցադրել»,- Շարապովայի խոսքերն է մեջբերում Rolland Garros-ի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com