Հրապարակվել է Լեհաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը. Եվրո-2012

Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանտիշեկ Սմուդան հրապարակել է Եվրո 2012-ում թիմի վերջնական հայտացուցակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դարպասապահներ՝ Վոյցեխ Շեսնի («Արսենալ»), Փշեմիսլավ Տիտոն («ՊՍՎ»), Գժեգոժ Սանդոմերսկի («Յագելոնիա»):

Պաշտպաններ՝ Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա» Դ), Մարցին Վասիլևսկի («Անդերլեխտ»), Յակուբ Վավժինյակ («Լեգիա»), Մարցին Կամինսկի, Գժեգոժ Վոյտկովյակ (բոլորը՝ «Լեխ»), Սեբաստիան Բենիշ («Վերդեր»), Դամիեն Պերկիս («Սոշո»):

Կիսապաշտպաններ՝ Էուգեն Պոլանսկի («Մայնց 05»), Դարիուշ Դուդկա («Օսեր»), Ադամ Մատուշչիկ («Ֆորտունա»), Ադրիան Մեժեևսկի («Տրաբզոնսփոր»), Յակուբ Բլաշչիկովսկի («Բորուսիա» Դ), Լյուդովիկ Օբրանյակ («Բորդո»), Մացեյ Ռիբուս («Թերեք»), Կամիլ Գրոսիցկի («Սիվասփոր»), Ռաֆալ Մուրավսկի («Լեխ»), Ռաֆալ Վոլսկի («Լեգիա»):

Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա» Դ), Արտուր Սոբիեխ («Հանովեր 96»), Պավել Բրոժեկ («Սելթիկ»):

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել