Չինաստանն է իջեցրել նավթի գինը


Նավթի գնաճի նախադրյալները մեկը մյուսի հետևից անհետանում են: Եվրոպան ճգնաժամից դեռ չի վերականգնվել, Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական ճգնաժամը դարձել է «ֆոն», իսկ Դամասկոսից և Թեհրանից ստացվող նորություններն արդեն գնաճ խարդախելու հնարավորություն չեն տալիս:

Վերջապես, Չինաստանը, որ մերթ կտրուկ, մերթ էլ` մեղմ տնտեսական քաղաքականություն է վարում, հանկարծակի և անսպասելի իջեցրել է նավթի պահանջարկը: Եվ հիմա ՕՊԵՔ-ը կանխատեսում է, որ նավթի առաջարկը գերազանցելու է պահանջարկին, իսկ դա նշանակում է վերջ նավթի բարձր գնի դարաշրջանին:

Չինաստանի` նավթի գործածության ապրիլի վիճակագրությունն անակնկալ էր ներդրումային բանկերի տնտեսագետների համար: Morgan Stanley բանկի վերլուծաբանները խոստովանել են, որ չինական պահանջարկն իրենց սպասածից էապես քիչ էր: Այնպես որ նավթի գների բոլոր կանխատեսումները պետք է վերանայվեն:

Մեկնաբանել