Իտալիայի վարչապետը վստահ է, որ հանուն ֆուտբոլի պետք է հրաժարվել ֆուտբոլից

Մոնտին հավաստել է, որ սպորտը, որը պիտի բարձր արժեքներ տարածեր, իրականում հիմա իրենից ներկայացնում է «անմաքուր խաղ` ստի և դեմագոգիայի համադրությամբ»:

Նա հավելել է, որ տեղի չեմպիոնատը պետք է փակել մի քանի տարով: «Սա կառավարական առաջարկ չէ, սա հարց է, որ ես դնում եմ` որպես մարդ, ով ցանկանում է, որ ֆուտբոլը ֆուտբոլ մնա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի հետախուզությունը ֆուտբոլային խաղերը նախնական համաձայնությամբ կազմակերպելու կասկածանքով բերման էր ենթարկել 19 մարդու: Նրանց մեջ կային բավական հայտնի դեմքեր:

Նախապես հայտարարվել էր, որ իտալական 20 ակումբներ կասկածվում են խաղերը նախնական համաձայնությամբ կազմակերպելու մեջ: Ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ դատախազությունում պիտի ցուցմունք տա 61 մարդ, որից 52-ը` ֆուտբոլիստ:

Մեկնաբանել