Այսօր Քոֆի Անանը կհանդիպի Բաշար ալ Ասադի հետ

Երեկ Դամսոկոսում այսպիսի հայտարարություն արել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը, հաղորդում է BBC-ն։

«Այս խաղաղ ուղերձն ուղղված է ոչ միայն կառավարությանը, այլև բոլոր նրանց, ովքեր ձեռքին զենք ունեն», -ասել է Անանը։ Հատուկ բանագնացը այսօր հանդիպում կունենա նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, որի ընթացքում մտադիր է, իր իսկ խոսքով, «բաց և լուրջ» քննարկել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամը։

Ավելի վաղ Անանը հայտարարել էր, թե միջազգային հանրության աջակցությունն ստացած ճանապարհային քարտեզը պետք է առանց հապաղման իրականացվի ճգնաժամում ներքաշված բոլոր ուժերի կողմից, ինչը տեղի չի ունենում։

Մեկնաբանել