Տարբեր երկրներից` շնորհակալություններ հայ խաղաղապահներին

Հայ խաղաղապահներին տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով խաղաղապահներին, շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներում բարձր մակարդակով խաղաղապահ առաքելությունների իրականացման, միջազգային ասպարեզում հայոց բանակի անունը բարձր պահելու համար:

Սեյրան Օհանյանը հավելել է, որ հայ խաղաղապահները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները. «ՀՀ ԶՈՒ-ի հրամանատարությունը հաճախակի շնորհակալական նամակներ է ստանում տարբեր երկրների զինված ուժերի ղեկավարներից, որոնցում նրանք հայտնում են հայ խաղաղապահների փայլուն գործողությունների, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին»,- ասել է պաշտպանության նախարարը: