Յուրա Մովսիսյանը չի հեռանա Կրասնոդարից. Ակումբի տնօրեն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Կրասնոդարի համանուն թիմի գլխավոր տնօրեն Վլադիմիր Հաշիգը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի գլխավոր ռմբարկու Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Միշտ ցանկանում ես, որ քո ակումբը լավագույնը լինի: Կարող եմ վստահեցնել, որ թիմի կազմում գլոբալ փոփոխություններ չեն լինի: Կփորձենք քայլ առ քայլ առաջ ընթանալ: Կուժեղացնենք այն դիրքերը, որոնք դրա կարիքն ունեն: Կարելի է ասել, որ մենք փնտրում ենք և գտել ենք պաշտպան, ինչպես նաև հարձակվող և կիսապաշտպան:
Ո՞վ կհեռանա ակումբից: Կարող եմ վստահեցնել, որ Յուրա Մովսիսյանն անպայման կմնա թիմում: Մենք ցանկանում ենք, որ այդ հարձակվողը կարիերան շարունակի «Կրասնոդարում»: Այդուհանդերձ, ոչ ոք չի պատրաստվում նրան բռնի ուժով պահել»,- «Կրասնոդարի» գլխավոր տնօրենի խոսքերն է մեջբերում Nezavisimaya Gazeta-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել