Է. Նալբանդյանը, Ս. Օհանյանը և Ա. Երիցյանը կշարունակեն պաշտոնավարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ`Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը, համապատասխանաբար, նշանակվել են ՀՀ արտաքին գործերի,  պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: