Ռազմական դրությունը Հայաստանում վերացվեց

Հայաստանում ռազմական դրությունը կվերացվի։ Մարտի 24-ին խորհրդարանը 118 կողմ ձայներով ընդունեց համապատասխան նախագիծը, որը ներկայացրել էին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ Քվեարկությունից առաջ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ կողմ են քվեարկելու։

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր հանել ռազմական դրությունը, քանի որ սամանափակումների հիմնական բաղադրիչները հանվել են՝ երկրից դուրս գալու արգելք, զորահավաք, հավաքների արգելք։ Նա նաև նշել էր՝ այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել։

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը քննարկման ժամանակ ասաց՝ ռազմական դրության պահպանմամբ քաղաքական հարց իշխանությունը չի փորձել լուծել, քանի որ հավաքների արգելքը վերացել է, և ընդդիմությունն իր հավաքներն ազատորեն արել է։

Հայաստանում ռազմական դրություն էր սահմանվել Արցախում պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

Մեկնաբանել