Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում

Մոսկվայում այսօր կայանում են Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2825) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուս Եվգենի Տոմաշևսկու (2738) հետ և այժմ իր ակտիվում ունի 1.5 միավոր: Արոնյանը 24 քայլ հետո մրցակցին առաջարկեց կիսել միավորը, իսկ Տոմաշևսկին դեմ չէր: Հիշեցնենք, որ երեկ Լևոնը սպիտակ խաղաքարերով պարտության էր մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:

Տուրի մյուս պարտիաներն ընթացքի մեջ են.

Ֆաբիանո Կարաունա (2770, Իտալիա) – Հիկարու Նակամուրա (2775, ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (2802, Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (2761, Ռուսաստան)

Լյուկ Մքշեյն (2706, Անգլի) – Թեյմուր Ռաջաբով (2784, Ադրբեջան)

Ալեքսանդր Մորոզևիչ (2769, Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (2835, Նորվեգիա)

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել