Եվրո 2012-ի մարզադաշտերը. Լվով Արենա, Լվով

Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին Լվովի «Լվով Արենա» մարզադաշտում կկայանա Եվրո 2012-ի խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը` Գերմանիա – Պորտուգալիա: Civilnet-ն իր մարզական գործընկեր SportArmenia-ի հետ, շարունակելով ներկայացնել Եվրո 2012-ն ընդունող քաղաքների մարզադաշտերն, այժմ կանգ կառնի «Լվով Արենայի» վրա:

Մարզադաշտի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականի նոյեմբերի 20-ին և ավարտվել 2011 թվականի հոկտեմբերին: Շինարարության վրա ծախսվել է ավելի քան 100 միլիոն եվրո: Բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Նոյեմբերի 15-ին «Լվով Արենայում» կայացել է առաջին հանդիպումը` Ուկրաինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ավստրային: Նոր մարզադաշտում առաջին գոլը խփել է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Միլևսկին: «Լվով Արենան» համարվում է Լվովի «Կարպատի» թիմի տնային մարզադաշտը:

Այն համարվում է Եվրոպայի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը: Նախագծի հեղինակն ավստրիական «Ալբերտ Վիմերի նախագծային կոմիտե» ընկերությունն է, որը նախագծել է նաև Եվրո 2008-ի մի քանի մարզդաշտեր, ինչպես նաև աշխատել է Վարշավայի մարզադաշտում:

«Լվով Արենան» տեղավորում է 34 915 երկրպագու: 450 տեղ նախատեսված է կարևոր հյուրերի համար: Հաշմանդամներին հատկացված է 96 տեղ: Ավտոկայանատեղին, որը գտնվում է 4 հարկանի կառույցի ստորին հարկում կարող է ընդունել 1593 ավտոմեքենա: Մամուլի սրահը նախատեսված է 200 լրագրողի համար:

Եվրո 2012-ի ժամանակ «Մետալիստ» մարզադաշտում կկայանան հետևյալ հանդիպումները. Հունիսի 9-ին, ժամը 22:45-ին. B խումբ` Գերմանիա – Պորտուգալիա Հունիսի 13-ին, ժամը 20:00-ին. B խումբ` Դանիա – Պորտուգալիա Հունիսի 17-ին, ժամը 22:45-ին. B խումբ` Դանիա – Գերմանիա

Մեկնաբանել