Սյունիքի ոստիկանապետը, տեղակալը, Գորիսի ոստիկանապետը պաշտոնանկ են արվել

Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը և Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալեքսանդր Մամիկոնյանը։ Սյունիքի ոստիկանապետի տեղակալ է նշանակվել Զորիկ Վարդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կապանի բաժնի պետի պաշտոնը։ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը, իսկ Գորիսի բաժնի պետ՝ Ալեն Կարապետյանը:

Մեկնաբանել