Մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզում էին, որ չընդունի Հայոց ցեղասպանությունը․ Փաշինյան

Մայիսի 10-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իշխող ուժի հասցեին հնչող մեղադրանքներին, թե այն թրքասեր է։ Նա խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում երեք տարում կատարված աշխատանքի մասին և որպես վկայություն բերեց ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների ու այդ երկրի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ «Մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզում էին, որ չընդունի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով նախօրեի միտքը, որ թուրքը թշնամի է, բայց չի կարելի թույլ տալ, որ թշնամանքը անկառավարելիության դրսևորումներ ունենա։

Մեկնաբանել