Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին աշխատող իսպանացի լրագրողներին

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։

Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

Մեկնաբանել