Արտաքին գործերի նախարարությունը նոր խոսնակ ունի

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

Հունանյանը 2018-2020 թթ․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն էր, իսկ 2020-2021 թթ․՝ նրա խորհրդականը։ Տիգրան Ավինյանը օգոստոսի 2-ին հայտարարել էր փոխվարչապետի պաշտոնը թողելու մասին։

Մինչ 2021-ի մայիսի 31-ը ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Աննա Նաղդալյանը։

Մեկնաբանել