«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչների բողոքի ակցիան

Այսօր «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Պահանջը քաղաքապետի հետ հանդիպումն ու նրանց խոսքով՝ ապօրինի շենքի կառուցման աշխատանքների չեղարկելն է։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Ֆիզգորոդոկում» լարված մթնոլորտ է, բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել։