Ժապավեններ ծառերին՝ ընտանիքում սպանված կանանց անուններով

Ամեն տարի հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ 2010-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Այս տարի կոալիցիայի անդամները նամակ հանձնեցին վարչապետին, ապա ամուսնու կամ զուգընկերոջ կողմից սպանված կանանց անունները պարունակող կարմիր ժապավեններով պարուրեցին ծառերը։

Մեկնաբանել