Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում տեղական վճռորոշ ընտրությունների նախօրեին։
Ուրբաթ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները ձերբակալել և տեղափոխել են բանտ Միխեիլ Սաակաշվիլիին, որը Վրաստանի երրորդ նախագահն է և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատվավոր նախագահը:
Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել էր մի քանի հոդվածներով՝ Վրաստանում իշխանության չարաշահման, այդ թվում ՝ քաղաքական ընդդիմախոս Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում պատվիրելու և 2006-ին Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը մեղսակից իրավապահ մարմինների աշխատակիցներին ներում շնորհելու անօրինական խոստման համար:
2013-ին երկրից դուրս գալու պահից ի վեր վերադառնալու բազմաթիվ չկատարած խոստումներից հետո Սահակաշվիլին սեպտեմբերի 27-ին հայտարարեց, որ Վրաստան կժամանի մունիցիպալ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 2-ին: Թեև վրացական իշխանությունները խոստացել էին ձերբակալել նրան, երբ նա ոտք կդնի վրացական հողի վրա, Սաակաշվիլին հրապարակել էր իր ամրագրած տոմսի պատկերը, որը նախատեսում էր վայրէջք շաբաթ երեկոյան՝ որպես իր առաջիկա ժամանման ապացույց:
Սակայն Վրաստանի նախկին նախագահը երկրին անակնկալի է բերել ուրբաթ՝ այն տեսանյութի հրապարակումից հետո, որը, իր պնդմամբ, նկարահանել էր Բաթումի արևմտյան մասում, և պնդում էր, որ արդեն ժամանել է Վրաստան:
Պարզ չէ, թե Սահակաշվիլին ինչպես է հայտնվել Վրաստանում Ուկրաինայից, որտեղ այժմ նա Բարեփոխումների ազգային խորհրդի անդամ է։ Հայտարարելով նրա ձերբակալության մասին՝ Վրաստանի կառավարությունը նշել է, թե իրենք հետևել են Սաակաշվիլիին շարժին «սկսած Ուկրաինայից», ինչը հակասում է իշխող կուսակցության ուրբաթ ավելի վաղ արած պնդմանը, որ նա չի լքել Ուկրաինան:
Իր հայտարարությունում Ղարիբաշվիլին շնորհավորել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին 2012-ի խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի և նրա Միացյալ ազգային շարժման նկատմամբ հաղթանակի իններորդ տարեդարձի կապակցությամբ, որոնք հանգեցրել են ընտրությունների միջոցով իշխանության առաջին փոխանցմանը երկրում:
Այս հայտարարությունն արվել է տեղական ընտրությունների համար Վրաստանում ընտրատեղամասերի բացումից 12 ժամ առաջ։ Այդ ընտրությունները համարվում են իշխող կուսակցության լեգիտիմության առանցքային թեստ:
Նյութի բնօրինակը՝ OC Media կայքում՝ Saakashvili arrested in Georgia on eve of election
Տե՛ս նաև՝
Սաակաշվիլիի վերադարձի առեղծվածը. ինչ է կատարվում Վրաստանում
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դատի է տվել մեդիամագնատ նախկին նախարարին