- Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչների փոխարեն կարող է գնել ռուսական արտադրության ինքնաթիռներ
- Օսման Քավալային ազատելու կոչերի համար Թուրքիայի ԱԳՆ է կանչվել մեկ տասնյակ դեսպան
- Թուրքիայի տնտեսական խնդիրները շարունակում են մնալ օրակարգում
-
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է «երկկողմ գործընկերության խորացման քայլերը»
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ […]
-
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պառակտել նաև քաղհասարակությունը. Նինա Կարապետյանց
Իշխանությունը վարույթ իրականացնող մարմնին «ոչ մի շանս չի տալիս», որ ամբողջական ու անաչառ քննեն հունիսի 12-ի բախումների դեպքերը, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահը հունիսի 12-ի բախումների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել՝ քննությունը դեռ չսկսած։ Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պառակտել նաև քաղհասարակությունը։
-
Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. սկզբնաղբյուրը տելեգրամյան երգիծական էջ
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ տարածվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքեր՝ իբր նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է տականք (гнида)։ Նշվում է, թե Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ինքը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։ «Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ տականք ես։ Մենք մի այդպիսի տականք արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով […]»,- իբր հայտարարել է Լուկաշենկոն։ Լուկաշենկոյին վերագրվող այս խոսքերը տարածել են hraparak.am, mamul.am, asekose.am, oragir.news, step1.am […]
-
«ԱՐՄԱՎ». առաջին հայալեզու հավելվածը, որն օգնում է խոսել
«ԱՐՄԱՎ» հավելվածը միակ հայալեզու աջակցող տեխնոլոգիական միջոցն է պլանշետների համար, որն օգնում է խոսքի ու հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող երեխաներին արտահայտելու իրենց ցանկությունները, մտքերը՝ ներգրավելով նրանց կրթության մեջ և նպաստելով նրանց սոցիալական ներառմանը:
-
Հայաստանի և Արցախի նախկին ՄԻՊ-երը դատապարտում են արցախցիների նկատմամբ ատելության
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։ Բազմաթիվ են […]
-
Հայաստանում հնարավոր է` վճարովի ճանապարհներ լինեն, հայտարարել է Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սյունիք այցի ընթացում Փաշինյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ Հայաստանում վճարովի ճանապարհներ լինեն։ Նրա խոսքով՝ այլընտանքային ճանապարհային ցանցի առկայության պարագայում, հնարավոր է ապագայում «Հյուսիս-Հարավ» ճանապարգային միջանցքի որոշ հատվածներ լինեն վճարովի։ ««Հյուսիս-հարավ» և մյուս ճանապարհներ։ Այս մյուս ճանապարհների ակտիվ ցանցը հնարավորություն է տալիս, որ եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի և պարզվի, որ այդպիսի հնարավորություն կա, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ ներդնենք։ Եթե միայն «Հյուսիս-Հարավ»-ը լիներ, այդպիսի սցենար չէինք քննարկի, կարևոր պայմանը այլընտանքային ճանապարհ ունենալն է։ Հիմա Սյունիքում ստեղծում ենք մեծ այլընտանքային ցանց և այդ հարցը քննարկում ենք»,- ասել է […]
-
Պաշարված Ստեփանակերտից Բուդապեշտ․ արցախցի աղջկա պատմությունը
Անուշ Պետրոսյան 23-ամյա Մարիամ Զաքարյանի այս տարվա պատմությունը ֆիլմ է հիշեցնում։ Մարիամը Արցախի պետական համալսարանի վերջին շրջանավարտներից է։ Ավարտել է օտար լեզուների բաժինը։ Արցախում շրջափակման սկզբնական շրջանն էր, երբ նա դիմեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան՝ ուսումը հայագիտության բաժնում շարունակելու նպատակով։ Չէր պատկերացնում, որ շրջափակումն այնքան երկար կտևի, որ մեկնելը կդառնա մեծ խնդիր։ Երբ արդեն հույս չուներ, որ կհասցնի ուսումնական տարվա սկզբին լինել համալսարանում, օգոստոսի 22-ին զանգեցին և ասացին, որ հաջորդ օրը պետք է մեկնի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Թեև արդեն իրավիճակն Արցախում օրհասական էր, ու Մարիամն Արցախից մեկնել այլևս չէր ցանկանում, բայց հարազատները համոզում են, որ այդ հնարավորությունը կարող […]
-
ՔՊ-ը չի մասնակցի կառավարության հրաժարականի նախագիծը քննարկող ԱԺ նիստին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում է կառավարության հրաժարականի մասին ԱԺ ուղերձի նախագիծը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։ Հունիսի 10-ին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Ազգային ժողովի խորհրդին միջնորդեցին «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծն արտահերթ նիստում քննարկել: […]