Նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդարդաձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրելու են երկու փաստաթուղթ՝ ապաշրջափակման ու սահամանազատման վերաբերյալ։ Միրզոյանը պնդեց, որ որևէ փաստաթղթի ստորագրում այդ օրը նախատեսված չէ: Միրզոյանը, սակայն, հավելեց, որ «կան բազմաթիվ այլ հանդիպումների առաջարկություններ, որոնց հաջող ընթացքի դեպքում կարող են լինել համատեղ հայտարարություններ կամ այլ փաստաթղթեր»։

Մեկնաբանել