Գորիս-Կապան ճանապարհի՝ առանց մաքսակետի գործարկման գինը միջանցքի տրամաբանությունն էր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի կառավարության նիստում խոսեց անցած կեսգիշերից Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետեր տեղադրելու ու հսկողություն սահմանելու Ադրբեջանի որոշման մասին՝ բացատրելով, որ հնարավոր էր բանակցել ադրբեջանական կողմի հետ՝ ճանապարհը առանց հսկողության օգտագործելու համար, սակայն դրա դիմաց Հայաստանը պիտի միջանցք տրամադրեր, ինչն անընդունելի էր Հայաստանի համար։ Փաշինյանը շարունակեց՝ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը պատրաստ է, սկսել է շահագործվել, մինչև լուսաբաց այդ հատվածով անցել է մինչև 100 կցորդիչով բեռնատար։

Մեկնաբանել