Պետք է հաշվի առնել 1920-ականների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային տարբերակները․ զրույց պատմաբանի հետ

Հարավային Կովկասի երկրները խորհրդայնացվեցին չճշգրտված սահմաններով, հիմնական նպատակը այն ժամանակ Ղազախի ու Զանգեզուրի սահմանների ճշգրտումն էր․ այդ մասին ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է պատմաբան Համո Սուքիասյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ Խորհրդային Ադրբեջանին որոշ տարածքների անցման պատճառը խորհրդային իշխանությունների կողմից մահմեդականներին նստակեցության պարտադրումն էր: Սուքիասյանն անդրադառնում է նաև 1930-ականներին առաջացած անկլավների թեմային՝ նշելով, որ դրանց փոխանակումը ժամանակին խափանվել է հայ և մահմեդական բնակչության մերժման հետևանքով: Պատմաբանը կասկածանքով է վերաբերվում այդ որոշումների իրավականությանը և գտնում, որ ներկայում պետք է հաշվի առնվեն 1920-ականների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային տարբերակները:

Մեկնաբանել