Կորոնավիրուսից բուժվողների թիվը 10 հազարից քիչ է

Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 3 308 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 778 մարդ։ Արձանագրվել է մահվան 8 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 405 279 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 9 787 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 691 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 456 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 340 818 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 867 071 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 596 388 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 901 117 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 134 465 դեպքով:

Մեկնաբանել