Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ

Ազգային ժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով։

Ժամը 12:00-ին գրանցվել էր 30 պատգամավոր, մինչդեռ քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է մինչև 16:00-ը, որից հետո ևս քվորում չի ապահովվել: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։ Օրակարգում ներառված էր մեկ հարց՝ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը:

Մեկնաբանել