Երևանի ավագանու երկու անդամ վայր է դրել մանդատը, մեկը` դուրս եկել «Իմ քայլից»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը վայր է դրել մանդատը, իսկ Վահե Գևորգյանը դուրս է եկել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից։

Ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, 44 կողմ, 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։

Մեկնաբանել