Հունաստանի դատարանը ազատ է արձակել Սևան Նիշանյանին

sevan nishanyan

Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր, հաղորդում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Ըստ որոշման՝ Նիշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան, նշվում է դեսպանության էջում։

2022-ի տարեսկզբին Նիշանյանի կինը ահազանգել էր, որ Հունաստանն ամուսնուն կարող է որոշում կայացնել արտաքսելու Թուրքիա, որտեղ նա հետախուզվում է։