Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
LIVE. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
Post navigation
Posted in:
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո։ Դրանից 2 միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ։ Ծրագրում ևս 2,4 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորում կիրականացնի կառավարությունը: Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության կարժանացնի այս համաձայնագիրը։ Ըստ որոշման հիմնավորման՝ լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքին հարող 7,7 հեկտար տարածքում։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ […]
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի հետ 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր է կնքելու՝ «Հյուիսի-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Վարկային համաձայնագիրը հավանության արժանացնելու որոշումը ներառված է կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում։ Սիսիան-Քաջարան հարավային հատվածի երկարությունը 24,25 կիլոմետր է։ Ըստ կառավարության՝ ասֆալտբետոնե ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, որի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր առմամբ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը ունենալու է 11 մետր լայնություն, 3 երթևեկելի գոտի, 5 թունել, […]
Մայիսի 7-ին Երևանում մեկնարկել է «Թվապատում» շարքի տասներորդ մեդիա կոնֆերանսը։ «Այս տարի «Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի հետ գործակցությամբ»,- նշվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարածած հաղորդագրությունում։ «Կանոնների արվեստը» խորագրով մեդիա կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։ Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված բանախոսները խոսել են ժամանակակից լրագրության չափանիշների ու էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման, ինչպես […]
Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանազատման գործընթացի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։ Խորհուրդը քննադատում է բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները և նշում, որ Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին հանձնվում են միակողմանիորեն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության […]
OC Media Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան պաշտոնանկ է արել արտգործնախարար Ինալ Արձինբային, որը հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայություն։ Բժանիան երեքշաբթի Արձինբային աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է հրապարակել, որում նշվում է, որ նախարարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան: Նախագահի կայքը չի բացահայտում Արձինբայի հեռացման պատճառները, իսկ Արձինբան դեռ չի մեկնաբանել իր պաշտոնազրկումը: Նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո տեղական տելեգրամյան Apsny Portal ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Արձինբան հարցաքննության է կանչվել Պետական անվտանգության ծառայության կողմից, և որ նախագահ Բժանիան նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել: Արձինբան ռուսաստանցի նախկին պաշտոնյա է, որը սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ: […]
Աշոտը Երևանից գնացել է Կողբ՝ դասավանդելու ստեղծագրություն (creative writing)։ Կարդում է, թարգմանություններ անում, դասավանդում ու լուսանկարում անծանոթ մարդկանց։ Հինգ սենյականոց բնակարանում ապրում են ինքն ու մուկը, որին հազվադեպ է տեսնում։ Կողբում ապրում են նաև մեծ երազանքներ ունեցող երեխաներ։ Աշոտն առաքելություն ունի` անել այնպես, որ երեխաները չուզեն հեռանալ Կողբից։ Ինքն իրեն երբեմն Ջոն Քիթինգն է զգում «Մեռած պոետներ հասարակությունից»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ […]
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել և հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին։ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր […]