Վրացիները բողոքում են. Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Աբխազիան և Հարավային Օսիան որպես ռուսական տարածքներ են ներկայացրել

Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոքի նամակ է հղել Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում կան լուրջ անճշտություններ կապված մարզիկների ծննդավայրերի հետ։

Մասնավորապես նշվում է, որ երկու մարզիկի՝ Ռուսաստանի հավաքականի անդամներ Բեսիկ Կուդուխովայի և Դենիս Ցարգուշի ծննդավայրի տողում աբխազական և հարավօսական բնակավայրերի կողքին գրված է Ռուսաստան։ Վրաստանի օլիմպիական կոմիտեն պահանջել է փոխել այդ տվյալները՝ Ռուսաստանի փոխարեն նշել Վրաստան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել