Մանրամասներ՝ հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասին

Փետրվարի 20-ին Արզնու խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հինգ մարդ է մահացել։ Վթարի մասնակից «BMW X5» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է։ Պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ «գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում»։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։ Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

Հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ քրեական գործ․ ««BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում»։

Մեկնաբանել