Արցախցիներին տեղափոխած տրանսպորտային ընկերությունները կփոխհատուցվեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 22,3 միլիոն դրամ կփոխհատուցի 2021-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2022-ի փետրվարի 24-ը Հայաստանից Արցախ քաղաքացիներ տեղափոխած տրասպորտային ընկերություններին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում։

Ըստ որոշման՝ 2020-ի նոյեմբերի 17-ից մինչև 2021-ի դեկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախի Հանրապետություն է տեղափոխվել 51 025 քաղաքացի և փոխհատուցվել է ավելի քան 323 միլիոն դրամ։

Մեկնաբանել