Այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ: