Հովհաննես Դավթյանը պարտվեց քառորդ եզրափակիչում և կպայքարի բրոնզի համար․ Լոնդոն 2012

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում պարտվեց իտալացի Էլիո Վերդեին։ Մեր մարզիկը կպայքարի բրոնզի համար՝ նախ մրցելով քառորդ եզրափակիչներում պարտված մարզիկների, իսկ հաղթելու դեպքում՝ կիսաեզրափակիչում անհաջողության մատնվածներից մեկի հետ։ Նրա առաջին մրցակիցը ֆրանսիան ներկայացնող Սոֆիան Միլուն է, ժ. 17։35-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավթյանը 1/32 եզրափակչում իպոնով հաղթեց Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերին, 1/16-ում՝ ադրբեջանցի Իլգար Մուշքիևին, իսկ 1/8-ում՝ ղազախ մարզիկ Երկեբուլան Կոսաևին։

Տեղեկացնենք նաև, որ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսեն Գալստայնը կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի հետ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել