Լոնդոն 2012. Ռուսաստանի առաջին մեդալակիրը հայ է

Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսեն Գալստյանը կիսաեզրափակչում պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին և դուրս եկավ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Արսենն ապահովեց արծաթե մեդալը:

Եզրափակչում Գալստյանն ուժերը կչափի ճապոնացի Հիրաոկի Հիրաոկայի հետ: Վերջինս իպոնով պարտության մատնեց իտալացի Էլիո Վերդեին, ով քառորդ եզրափակչում առավելության էր հասել Հովհաննես Դավթյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արսենը 1/32 եզրափակչում հաղթել էր իրանցի Զաքարի Գոուրոուզային, 1/16-ում` Մոնակոյի ներկայացուցիչ Յան Սիկարդիին, իսկ քառորդ եզրափակչում կորեացի Չոյ Գվան Հեյոյին:

Մեկնաբանել