Արսեն Գալստյանը` օլիմպիական ոսկե մեդալակիր

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ ձյուդոյիստ Արսեն Գալստյանը Օլիմպիական խաղերի եզրափակիչում ընդամենը 41 վայրկյանում պարտության մատնեց ճապոնացի Հիրաոկի Հիրաոկային և նվաճեց 60 կգ քաշային կարգի ոսկե մեդալը: Արսենը հաղթեց իպոնով:

Հիշեցնենք, որ Արսենը 1/32 եզրափակչում հաղթել էր իրանցի Զաքարի Գոուրոուզային, 1/16-ում` Մոնակոյի ներկայացուցիչ Յան Սիկարդիին, քառորդ եզրափակչում՝ կորեացի Չոյ Գվան Հեյոյին, իսկ կիսաեզրափակչում` Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին:

Նշենք, որ Արսենը պատմության մեջ միակ հայ ձյուդոյիստն է, ով արժանանում է օլիմպիական ոսկուն: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը զբաղեցրեց ընդամենը 7-րդ հորիզոնականը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել