«Մեր երազանքը տուն ունենալն է»․ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը՝ անվերջ տեղափոխությունների մասին

Մերի Մարտիրոսյանը հաշմանդամություն ունեցող երկու երեխաների միայնակ մայր է։ Դուստրը՝ 23-ամյա Սիրանուշը, մանկական ուղեղային կաթված ունի, սայլակով է տեղաշարժվում, որդին՝ 20-ամյա Սամվելը՝ աուտիզմ։ Ընտանիքը վարձով է բնակվում ու փորձում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Տանտերը բարձրացրել է տան վարձը, ապա հայտարարել, որ տունը պետք է մինչև ամառ լքեն։ Ընտանիքը չի ուզում տասներեքերորդ անգամ վարձով բնակարան տեղափոխվել, իսկ պետությունից որևէ արձագանք չկա։ Մերի Մարտիրոսյանը ծանոթների խորհրդով հաշվեհամարներ է բացել ու փորձում է իր երեխաներին ամեն եղանակով տանիքով ապահովել։

Մեկնաբանել