Հայաստանը չի մերժել Թբիլիսիում հանդիպելու առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

yerevan-mfa-armenia-scaled-1536x1085

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է․ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։

Մեկնաբանել