Լարսի, դրամի արժևորման ու տնտեսական աճի մասին. զրույց Վահան Քերոբյանի հետ

«Ես ապրել և աշխատել եմ բիզնեսում 2004-2008թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում մեր արդյունաբերությունը բնաջնջվեց: Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում՝ նշելով, որ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել դրա կրկնությունը: Հարցազրույցում նախարարն անդրադառնում է նաև Վերին Լարսում պարբերաբար առաջացող խափանումներին, տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավմանը և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական արդյունքներին: