Արսեն Ջուլֆալակյանն իմ կուռքն էր. Ռոման Վլասով

Ըմբշամարտիկ Ռոման Վլասովը, ով օլիմպիական խաղերի հունահռոնեկան ըմբշամարտի 74կգ քաշային կարգում առավելության հասավ Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ և նվաճեց ոսկին, կիսվել է իր տպավորություններով:

«Ինձ հիանալի եմ զգում, անկեղծ ասած, դեռ հավատս չի գալիս: Ավելի ուշ կգիտակցեմ: Բայց ներսումս ջերմություն է, որ նշանակալի մի բան եմ արել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մարզիչներիս, ծնողներիս, եղբորս և կնոջս:

Ինչպես նաև շնորհավորում եմ Նովոսիբիրսկ քաղաքին, որ քնած չէ ու տոնում է հաղթանակը:

Արսեն Ջուլֆալակյանն իսկապես իմ կուռքն էր, ինձ դուր է գալիս նրա ոճը: Շատ ուրախ էի մենամարտել նրա հետ 2011թ. Եվրոպայի առաջնությունում, որտեղ դժվարին պայքարում ես առավելության հասա:

Իսկ իմ գլխավոր կուռքը Ալեքսանդր Կարելինն է, մենք նույն մարզասրահում ենք մարզվել, ես հետևում էի, թե ինչպես է նա պայքարում: Ուրախ եմ, որ շատ բան եմ սովորել ու դարձա Օլիմպիական չեմպիոն»,-Վլասովի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել