ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է, թե ինչ սխալ պնդումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ։
Վարչապետի ասուլիսի անհիմն պնդումները․ «Շաբաթվա ֆեյքերը»
-
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։ #CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։ Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ […]
-
Ինչո՞ւ է Արարատի քաղաքապետի համար գնվել Volkswagen ID6, երբ քաղաքապետարանն
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հրաժարվում է բացատրել, թե ինչո՞ւ է որոշել ձեռք բերել Volkswagen ID 6 Crozz մեքենա։ Ավելին, համայնքապետը նախապայմաններ է առաջ քաշել ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանելու համար՝ անտեսելով տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պահանջները։ Ասլան Ավետիսյանը խիստ անորոշ և անհասկանալի պնդումներով առաջարկել է հերքում հրապարակել ՍիվիլՆեթի այն հրապարակման մասին, որը վերաբերում էր իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելուն։ Ապրիլի 17-ին գրել էինք, որ Ավետիսյանի համար ծառայողական Volkswagen ID 6 ամենագնացը ձեռք է բերվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող «Շին կորտ» ընկերությունից։ Գնման գործընթացը կազմակերպվել էր էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Տեխնիկական բնութագրում Արարատի քաղաքապետարանը նշել էր կոնկրետ մակնիշի […]
-
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական աճին: Նա համոզմունք է […]
-
Տավուշ․ Գևորգի տունը սահմանի մյուս կողմում կմնա, բայց իրական խնդիրն
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ «Խնդիրը տունը կամ այգին չէ,- ասում է Գևորգը։- Այստեղ այլ՝ ավելի կարևոր հարց կա»։
-
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 8,25 %: ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6,75 %: Կենտրոնական բանկը 2023-ի հունիսից սկսած իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
-
ՔՊ-ն մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Խորհրդարանի կայքը հայտնում է, որ կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր: Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը և նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993-ից փաստացի գործող սահմանները: ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ասել է, որ 1993-ի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր […]