«Այլևս ոչ մի հայի արյուն հանուն նավթի»․ Էրիկ Էսրաելյան

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Խնդրում եմ տարածել նորությունը: Ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների ամենացածր ցուցանիշներից մեկն ունեցող երկիրը անխղճորեն հարձակվել է հարևան պետության վրա: Սա կարող է ձեզ ծանոթ թվալ, սակայն այն չէ, ինչ դուք լուրերով լսում եք՝ հայերը կրկին հարձակման են ենթարկվել, իսկ Ադրբեջանը պարգևատրվում է մեղսակցությամբ, ապատեղեկատվությամբ և լռությամբ:

Այլևս ոչ մի հայի արյուն հանուն նավթի: Աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը, որը եղել է նաև նորարարության, մշակույթի, երաժշտության, արվեստի, սննդի, գինու և ուղեղի ներուժի աղբյուր: Հայաստանը չպետք է անփոխարինելի լինի միայն այն պատճառով, որ վաճառքի հանելու նավթ և գազ չունի. հայերը կրթել են ձեզ, նրանք կերակրել են ձեզ, դուք ոգևորել եք նրանց մրցումների ժամանակ և մասնակցել նրանց համերգներին` նվագելով իրենց երաժշտությունը, նրանք ձեզ ծիծաղեցրել են և դուք նրանց հեռուստացույցով դիտել եք, նրանք փրկել են ձեր կյանքը:

Խնդրում եմ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ եք արել այդ ամենի դիմաց, օգնելու համար դեռ ուշ չէ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող օգնությունը։ Մենք այնքան շատ կարիքներ ունենք ԱՄՆ-ում, և մեր քաղաքացիներն անտեսվում են, որպեսզի մենք կարողանանք ընտրողաբար հովանավոր լինել մարդու իրավունքները չարաշահող որոշ կառավարությունների չարաբաստիկ հավակնություններին: Թույլ մի տվեք, որ դա շարունակվի: Դուք կարող եք օգտագործել բոյկոտի ձեր անձնական ձևերը: Քաղաքական ոլորտի, սպորտի, երաժշտության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներից իմ ընկերներ․․․ դա բավարար չէ ինձ հետ ընկերանալու համար, ժամանակն է Հայաստանի կողքին կանգնելու»,- գրել է Էսրաելյանը:

Մեկնաբանել