Այսօր` սեպտեմբերի 18-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, հայտնում են առաջին նախագահի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի արտաքին անվտանգության, ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
«Սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում»,- նշում են գրասենյակից։