Սրաշենում և Ներքին Հանդում գիշերը լարված է եղել

Սյունիք, Ներքին Հանդ

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի՝ Կապան համայնքի Սրաշենից Ներքին Հանդի ուղղությամբ։

Շուրջ 20 րոպե տևած կրակահերթը հրաձգային զինատեսակներից էր, այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Նա նշեց, որ կրակոցները եղել են տարբեր դիրքերի ուղղությամբ, իսկ մեկ վիրավորի մասին շրջանառվող լուրի իսկությունը խնդրեց ճշտել ՊՆ-ից:

Ըստ պատգամավորի՝ 22։30-ից կրակոցների ձայները դադարել են, սակայն իրավիճակը լարված է եղել:

Մեկնաբանել