Բլինքենը տեղեկացրել է Փաշինյանի հետ Հայաստանի անվտանգությունը քննարկելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել Թվիթերում՝ հայտնելով, որ քննարկել են Հայաստանի անվտանգությունը։

«Երեկ լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ժամանակ։ Քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Շարունակում ենք հորդորել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում, քանի որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- Թվիթերում գրել է Բլինքենը։