Արդյոք Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման ժամանակ խոչընդոտե՞լ է Երևանի քաղաքապետարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից ստուգումների իրականացումը։ Ո՞վ էր Արցախում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ ակցիան։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է անցնող շաբաթ շրջանառված սխալ տեղեկությունները։
Քաղաքապետարանում (չ)իրականացված ստուգումներից մինչև Պուտինի դիմանկարով պաստառի առեղծվածը. «Շաբաթվա ֆեյքերը»
-
«Վրացական երազանքը» անցանկալի անձանց տվյալների բազա կստեղծի
Թաթա Շոշիաշվիլի, OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կստեղծի այն մարդկանց տվյալների բազա, որոնք օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ներգրավված են եղել «բռնությունը, սպառնալիքը և շանտաժը» հրապարակայնորեն խրախուսող գործողություններում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ստեղծել տվյալների այդ բազան։ Պապուաշվիլին սակայն հետո չի պարզաբանել այդ ցուցակում մարդկանց ընդգրկելու չափանիշները կամ այն տեղեկության տեսակը, որը կզետեղվի բազայում: Նա նաև չի նշել, թե արդյոք այդ տվյալների բազան կվերացվի օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերի ավարտից հետո: «Այս ամենը կտեղադրվի հատուկ կայքում, և Վրաստանի քաղաքացիների […]
-
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին վերաբերող
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Կրեմլում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանում անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Պուտին-Փաշինյան հանդիպումը հաջորդել է ԵԱՏՄ-ի տասնամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին։ ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն ԵԱՏՄ-ում։ Նա նկատել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2015-ից ավելացել է 14 անգամ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի միայն կազմել է յոթ միլիարդ դոլար․ «Նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել»,- ընգծել է Պուտինը։ «Ինչ վերաբերում է […]
-
Երթերի մասնակիցները միավորվեցին Աբովյանի կամրջի մոտ. ինչ տրամադրություններ ունեն
Մայիսի 8-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները միավորվեցին թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գլխավորությամբ Գյումրիից այսօր մեկնարկած երթի մասնակիցներին, թե՛ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի առաջնորդած՝ Երևանից եկած մի խումբ արցախցիների ու մի շարք այլ քաղաքացիների հետ, որոնք նրանց սպասում էին Աբովյանի կամրջի մոտ: Այնուհետև շարժվեցին դեպի Աբվովյանի քաղաքապետարանի տարածք, որտեղից էլ առավոտկան կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակ: ՍիվիլՆեթը զրուցել է երթի մասնակիցների հետ` հասկանալու նրանց տրամադրությունները` վաղվա հանրահավաքից առաջ:
-
Էրդողանը մեղմում է քաղաքականությունը երկրի ներսում․ Ռոբեր Քոփթաշ
Թուրքիան դադարեցրեց Իսրայելի հետ առևտրային կապերը՝ հիմնականում հետընտրական գործընթացով պայմանավորված, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, սակայն, որ ադրբեջանական նավթամթերքը Թուրքիայի տարածքով շարունակում է գնալ Իսրայել, որն անուշադրության է մատնվում Թուրքիայում։ Քոփթաշն անդրադառնում է Սահմանադրության փոփոխությունների հնարավորությանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիան վերադարձնի խորհրդարանական կառավարման։
-
Էրդողանը մեղմում է քաղաքականությունը երկրի ներսում․ Ռոբեր Քոփթաշ
Թուրքիան դադարեցրեց Իսրայելի հետ առևտրային կապերը՝ հիմնականում հետընտրական գործընթացով պայմանավորված, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, սակայն, որ ադրբեջանական նավթամթերքը Թուրքիայի տարածքով շարունակում է գնալ Իսրայել, որն անուշադրության է մատնվում Թուրքիայում։ Քոփթաշն անդրադառնում է Սահմանադրության փոփոխությունների հնարավորությանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիան վերադարձնի խորհրդարանական կառավարման։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է Էրդողանի կառավարությունը միջամտում է պոլսահայերի գործերին Էրդողանը շահում է արտաքին քաղաքական […]
-
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Հոդվածը գործընկերային բովանդակություն է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները: Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է և´ ավտոմատ, և´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով և բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում, ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը: «Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, բացի համակարգի […]
-
Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։ «2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։ Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։ Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում […]