Google Wallet վճարային համակարգը նոր մրցակից կունենա

Աշխարհի ավելի քան տասը խոշոր ռիթեյլերները միավորվել են սմարթֆոնների միջոցով միասնական վճարային համակարգ ստեղծելու նպատակով:

Կոնսորցիումի կազմում է 14 ընկերություն, այդ թվում՝ ամերիկյան Wal-mart-ը, Target Corporation-ը, 7-Eleven-ը: Կոնսորցիումի անդամների ընդհանուր հասույթը գերազանցում է $1 տրլն-ը: Համակարգը դեռևս մշակման փուլում է գտնվում: Հայտնի չեն նաև անհրաժեշտ ներդրումների ծավալների, ինչպես նաև տեխնիկական մի շարք այլ մանրամասներ: Եթե նախագիծը կյանքի կոչվի, այն կդառնա Google Wallet-ի հիմնական մրցակիցը, որը թողարկվել է անցած տարի: Այս համակարգից կարող են օգտվել Android պլատֆորմով սմարթֆոն ունեցողները: Հեռախոսի վրա հատուկ չիպ է տեղադրվում, որի ինֆորմացիան արդեն վճարումների ընթացքում փոխանցվում է դրամարկղի վճարման սարքավորմանը:

Մեկնաբանել