Սոչիից հետո Թեհրան․ Փաշինյանը կհանդիպի Իրանի նախագահին

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան։

«Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։

***

Հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր։ Սոչիում վարչապետ նախ երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։

Մեկնաբանել